Լուկաշենկոն համաներում է հայտարարել շուրջ 8000 դատապարտյալի համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ համաներման մասին» օրենքը: Այս մասին տեղեկացնում է Белта՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ դատապարտյալների մեծ մասի համար օրենքով սահմանված համաներման կիրառման հիմնական պայմաններն են հանցագործության պատճառած վնասի ամբողջական փոխհատուցումը, ինչպես նաև «պատիժը կրելու ժամանակահատվածում դրական բնութագիրը»:
Օրենքը նախատեսում է պատժից ազատում և քրեական պատասխանատվության այլ միջոցներ կամ պատժի մեղմացում դատապարտյալների մի շարք կատեգորիաների համար մեծ հասարակական վտանգ չներկայացնող կամ ավելի քիչ լուրջ հանցագործություններ կատարելու համար։ Նրանց թվում են անչափահասները, հղի կանայք, 18 տարեկանից փոքր երեխա ունեցող կանայք և միայնակ տղամարդիկ, I և II խմբերի հաշմանդամները, Չեռնոբիլի աղետից տուժածները, ինչպես նաև զինվորական ծառայության կամ կիսառազմական կազմակերպություններում ծառայության ընթացքում վիրավորված կամ հիվանդացածները և այլ անձինք։