Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել էվթանազիայի մասին օրինագծին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը երրորդ ընթերցմամբ հաստատել է էվթանազիայի մասին օրինագիծը, որը թույլ կտա անբուժելի հիվանդ մեծահասակներին խնդրել և ստանալ օգնություն՝ իրենց կյանքն ավարտելու համար՝ նախազգուշական միջոցառումների պահպանման պայմանով: Փաստաթղթին կողմ է քվեարկել 314 պատգամավոր, դեմ՝ 291-ը: 2024 թվականի նոյեմբերին նմանատիպ քվեարկության ժամանակ տարբերությունը կազմել է 55 ձայն (այժմ՝ 23): Այդ ժամանակվանից ի վեր մի շարք օրենսդիրներ փոխել են իրենց դիրքորոշումը:
Այժմ օրինագիծը կուղարկվի Լորդերի պալատ՝ հաստատման, որը կարող է հետաձգել դրա ընդունումը կամ փոփոխություններ կատարել, բայց չունի այն ամբողջությամբ արգելափակելու հնարավորություն, հաղորդում է DW-ն: Քվեարկությունը կարևոր քայլ է էվթանազիայի օրինականացման ուղղությամբ: