շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Վրաստանը հայտնել է Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

Վրաստանը հայտնել է Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

Վրաստանի նախագահը Թբիլիսիում Իրանի դեսպանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ նոր դեսպանի ակտիվ մասնակցությամբ Վրաստանի և Իրանի միջև հարաբերությունները դինամիկ կերպով կընդլայնվեն, գրում է parstoday.ir-ը:

ISNA-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մահմուդ Ադիբի հրաժեշտի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Կավլաշվիլիի հետ տեղի է ունեցել այդ երկրի նախագահական պալատում։

Վրաստանի նախագահը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մահմուդ Ադիբի հետ հրաժեշտի հանդիպումը տեղի է ունեցել նախագահական պալատում։ Ես շնորհակալություն հայտնեցի դիվանագետին երկար անցյալ ունեցող երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ջանքերի, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ նրա անսասան աջակցության կապակցությամբ և հաջողություն մաղթեցի ապագա գործունեության մեջ։

  • Կիսվել: