կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան

Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան

ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Ուկրաինայի՝ ի դեմս Վլադիմիր Զելենսկու, ներկայությունը կարող էր փչացնել միջոցառումը՝ Կիևի վարչակարգի ղեկավարին բնորոշ ոճով, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այսպիսի ենթադրություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարության՝ G20-ի և АТЭС-ի հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։

Սեպտեմբերին Զելենսկին հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովում։ Հոկտեմբերին նա կարծիք էր հայտնել, որ ենթադրաբար նման հանդիպում կարող է տեղի ունենալ գագաթնաժողովում։ Թեև Վաշինգտոնը չէր բացառել Զելենսկիին միջոցառմանը հրավիրելը, սակայն մինչ այժմ նրա մասնակցության մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։

  • Կիսվել: