երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վրաստանի քաղաքացիները Գերմանիայում ապաստան հայցողների ցանկում 6-րդն են

Վրաստանի քաղաքացիները Գերմանիայում ապաստան հայցողների ցանկում 6-րդն են

Գերմանիայում ապաստան հայցողների թիվը կտրուկ աճել է, Վրաստանի քաղաքացիները 6-րդ տեղում են, գրում է aliq.ge-ն:

Երեկ՝ հունվարի 8-ին, Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականին ապաստան հայցողներից ստացվել է 351 հազար 915 դիմում, ինչը 51,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Գերմանիայում ապաստան հայցողների թվում վեցերորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են, 2023 թվականին Վրաստանից Գերմանիայում ապաստան է խնդրել 9399 մարդ, նրանցից 8414-ը հայց են ներկայացրել առաջին անգամ։

Վրաստանից ստացված հայցերի միայն 0,3 տոկոսն է բավարարվել։

 

  • Կիսվել: