Գնդակն ամբողջությամբ Մոսկվայի դաշտում է. Գերմանիայի կանցլեր
Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ձեռք բերվել առաջիկա երկու օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես մեծ հույս ունեմ, որ այս շաբաթավերջին հանդիպում կլինի Ուկրաինայում հրադադարի հասնելու համար»։
Մերցն ընդգծել է եռօրյա զինադադարը, որը հայտարարվել է Մոսկվայի կողմից՝ կապված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության հետ։ Նրա կարծիքով, «մեծ հավանականություն» կա, որ հրադադարը կերկարացվի մինչև 30 օր։
«Այնուհետև կարող են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել»,-ասել է Գերմանիայի կանցլերը։
Մերցի խոսքով՝ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը կպաշտպանեն Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Կանցլերը նշել է, որ պատրաստվել է համատեղ հայտարարություն, որը շատ առումներով նույնական է ԱՄՆ առաջարկին։ Նա ընդգծել է, որ «գնդակն ամբողջությամբ Մոսկվայի դաշտում է»։