Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է ավելի քան 250 ԱԹՍ. Սոբյանին
Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է ավելի քան 250 անօդաչու թռչող սարք։ Այս մասին «Մաքս» հարթակում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Նա նշել է, որ դրանց մեծ մասը չեզոքացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից՝ հեռավոր մոտեցումներում։
Ըստ Սոբյանինի՝ Մոսկվային մոտենալու ճանապարհին ոչնչացվել է 16 ուկրաինական անօդաչու։ Օրվա ընթացքում ՀՕՊ ուժերը մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ևս հինգ ԱԹՍ են որսացել և ոչնչացրել։
Նշենք, որ ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր, որ առավոտյան Մոսկվայի մերձակայքում ոչնչացվել է 11 անօդաչու:



