ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն

Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն

Նոյեմբերի 13-ին, ժամը 10։35-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ԱԳԼՃԿ-ի առանձնացված տարածքում գտնվող օդաճնշումային համակարգում, ինչի հետևանքով տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: