չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Վերաբացել է Պոլսի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին

Վերաբացել է Պոլսի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին

Պոլսում վերաբացվել է Քանդիլի թաղամասի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին, որը փակվել էր նորոգության աշխատանքների համար։ Վերաօծումից հետո Պոլսի հայոց պատրիարքն  անդրանիկ պատարագն է մատուցել:

 Քնդիլի թաղամասի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին կառուցվել և օծվել է 1846 թվականին։ Օրվա պատրիարք Մատթեոս արքեպիսկոպոս Չուհաճյանը եկեղեցին ընծայել է Քրիստոսի բոլոր առաքալաներին՝ այդկերպ շեշտադրելով հայ եկեղեցու առաքելական հիմքերը։ 

Ժամանակին այդ թաղամասում հայտնի հայեր են ապրել, այդ թվում նաև Գրիգոր Զոհրապը։ Տարիների ընթացքում թաղամասը հայաթափվել է և միայն եկեղեցին է վկայում անցյալում հայերի ներկայության մասին։ 

«Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում նշվում է, որ եկեղեցու վերաբացումից հետո ամիսը մեկ անգամ պատարագ կմատուցվի, արդեն նշանակվել է այցելու հովիվ։ 

  • Կիսվել: