երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Աշխարհի առաջնության ոսկե մեդալն իմ երազանքներից մեկն էր․ Համլետ Մանուկյան

Աշխարհի առաջնության ոսկե մեդալն իմ երազանքներից մեկն էր․ Համլետ Մանուկյան

Աշխարհի առաջնության ոսկե մեդալը շատ սպասված էր ինձ համար եւ իմ երազանքներից ու նպատակներից մեկն էր: Ուրախ եմ, որ իրականացավ:

Այս մասին «Զվարթնոցում» ասաց աշխարհի նորընծա չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Համլետ Մանուկյանը:

Աշխարհի չեմպիոնը նախորդ գիշեր Ռոտերդամից Հայաստանի թիմի հետ  վերադարձել է հայրենիք, որտեղ մասնակցում էր սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը:

 «Աշխարհի առաջնության ոսկե մեդալը շատ սպասված էր ինձ համար եւ իմ երազանքներից ու նպատակներից մեկն էր: Ուրախ եմ, որ իրականացավ:

Շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա այս օրը վարժություն լավ կատարել եւ ես ու ընկերս դարձանք նժույգ թափեր վարժության մեդալակիր եւ հաղթող: Այդ օրը մեր օրն էր: Կրկնակի ուրախ եմ, որ պատվո հարթակը կիսում Մամիկոն Խաչատրյանի հետ: Մի ուրիշ ուրախություն է, երբ նույն դահլիճում մարզվում ենք, տանջվում եւ պատվո հարթակին երկուսով ենք: Շատ մեծ պատիվ եւ ուրախություն է ինձ համար:

Մեր տրամադրությունը շատ մարտական էր: Աշխարհի առաջնությանը մոտեցել էինք շատ լուրջ, լավ պատրաստվել էինք: Շնորհակալ իմ մարզիչներին, ընտանիքին, հայ ազգին, բոլորին, բարեկամ-հարազատներից, որոնք այսօր եկել են ինձ դիմավորելու: Այսպիսի ջերմության համար շնորհակալ եմ բոլորից»,- ասաց Համլետ Մանուկյանը:

Համլետ Մանուկյանը տիտղոսը նվաճել է նժույգ թափեր վարժությունում, որի եզրափակիչում վաստակել է 15.300 միավոր:

  • Կիսվել: