շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ուկրաինայում ռազմական դրությունն ու ընդհանուր մոբիլիզացիան երկարաձգվել են 90 օրով

Ուկրաինայում ռազմական դրությունն ու ընդհանուր մոբիլիզացիան երկարաձգվել են 90 օրով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան 90 օրով՝ մինչև նոյեմբերի 15-ը երկարաձգելու մասին օրենքները։ Այս մասին հայտարարել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Նա իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, գրել է. «Նախագահը ստորագրել է օրենքներ ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի երկարաձգման մասին 90 օրով, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը»։

Ռազմական դրության երկարաձգման մասին օրենքները Գերագույն Ռադան ընդունել է հուլիսի 27-ին։

Նման ժամկետով երկրում ռազմական դրության երկարաձգումը նշանակում է Ուկրաինայում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների չեղարկում։

  • Կիսվել: