շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ուկրաինայում մեկ ամսում սպանվել է 274, վիրավորվել 1763 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

Ուկրաինայում մեկ ամսում սպանվել է 274, վիրավորվել 1763 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

Ուկրաինայում մայիսին ավելի շատ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել, քան 2022 թվականի ապրիլից ի վեր ցանկացած այլ ամիս՝ հայտնել են ՄԱԿ-ից:

Մեկ ամսում սպանվել է առնվազն 274 մարդ, ևս 1763-ը վիրավորվել են։ Կորուստների աճի հիմնական պատճառը Ռուսաստանի կողմից հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ավիառումբերի օգտագործումն է քաղաքային շրջաններում:

Ընդ որում՝ կորուստներ են գրանցվել ոչ միայն ռազմաճակատի մոտ, այլև ակտիվ մարտական գործողությունների գոտուց հեռու գտնվող քաղաքներում:

  • Կիսվել: