Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց ԱՄՆ մասնակցության. Հունգարիայի վարչապետ
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց ԱՄՆ մասնակցության: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Օրբանը նշել է, որ ԵՄ-ն ներկայումս անկարող է մոտեցնել խաղաղությունը և փոխարենը կրակի հետ է խաղում։ Նա նաև աջակցություն է հայտնել Վաշինգտոնի խաղաղ նախաձեռնություններին։
«Հունգարիան ձեզ հետ է։ Շարունակեք նույն ոգով, պարոն Թրամփ»,-նշել է Հունգարիայի վարչապետը։


