երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Ուկրաինայում արձագանքել են «Հյուսիսային հոսք-2»-ի հարցով Գերմանիայի կոչին

Ուկրաինայում արձագանքել են «Հյուսիսային հոսք-2»-ի հարցով Գերմանիայի կոչին

«ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը հոդված է հրապարակել այն մասին, որ Գերմանիայի կառավարությունը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով պատժամիջոցներ չկիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ: Հրապարակումն առաջացրել է ընթերցողների վրդովմունքը:

«Գերմանացիները ծախվել են, և դեռ շանտաժի են ենթարկում Ամերիկային», - գրել է օգտատերերից մեկը: «Միջուկային զենքն արդեն դուրս են հանել, ո՞ւր է անվտանգությունը, ձեզ չի կարելի վստահել, վերջ»,- վրդովվել է ընթերցողներից մեկը։
 
«Մենք պետք է պատրաստվենք պաշտպանվելու:
 
Նրանցից օգնություն մի սպասեք», - ավելացրել է ևս մեկ օգտատեր: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը կոչ էր արել ԱՄՆ Կոնգրեսին պատժամիջոցներ չկիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ: Այս մասին ասվում է գաղտնի փաստաթղթում, որը ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանատունն ուղարկել է օրենսդիրներին, որը հրապարակել էր Axios պորտալը։

  • Կիսվել: