Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը
Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը և չի նկատվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացիները գետից դուրս են բերել մահացածի մարմինը, ով, ըստ նախնական տեղեկությունների, լողալու նպատակով ցատկել է գետը և գլխով հարվածել քարին։
Քննիչներն ու ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Գառնիկ Ղ․-ն է։
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, նշում էին, որ մահացածի մարմինը քաղաքացիների հետ գետից դուրս են բերել հանգստի մեջ գտնվող 2 հրշեջ փրկարարներ։



