հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Տեղյակ չեմ` ինչ գործի մասին է խոսքը, մամուլից եմ տեղեկացել. Նարեկ Կարապետյանը` իր նկատմամբ սկսված քրեական վարույթի մասին

Տեղյակ չեմ` ինչ գործի մասին է խոսքը, մամուլից եմ տեղեկացել. Նարեկ Կարապետյանը` իր նկատմամբ սկսված քրեական վարույթի մասին

Մամուլից եմ տեղեկացել, այս մասին լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը` խոսելով իր նկատմամբ սկսված քրեական վարույթի մասին։

«Տեղյակ չեմ` ինչ գործի մասին է խոսքը, մամուլից եմ տեղեկացել։ Ընդհանրապես չգիտեմ` ինչ է։ Որևէ կառույցից որևէ հրավեր չեմ ստացել, բոլոր երկրները հարցումներում պատասխանել են, որ իրենց երկրի քաղաքացի չեմ»,– ասել է Կարապետյանը։

Խոսելով ծառայությունից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի մասին` «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամը շեշտեց, որ դրա հետ կապված այժմ որևէ խոսք չկա. մի քանի ամիս առաջ մի քանի անգամ իրավապահներն իրեն կանչել են, և վերջ։

  • Կիսվել: