Ուկրաինայի փոխվարչապետը հայտնել է,որ տեղի է ունեցել գերիների նոր փոխանակում
Ուկրաինայի փոխվարչապետը պնդում է, որ տեղի է ունեցել գերիների նոր փոխանակում:
«Նրանք վերադարձրել են 41 անձի, այդ թվում՝ 11 կնոջ»,- գրել է նա ուրբաթ օրը իր Telegram ալիքում։ Վերեշչուկը հավելել է, որ Ուկրաինա են վերադառնում 28 զինվորական և 13 քաղաքացիական անձ։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի Հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, իսկ նպատակները երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները սկսեցին ազատագրել իրենց շրջանները, որոնք գտնվում էին Կիևի վերահսկողության տակ։