Ուկրաինան կստանա F-16 կործանիչներ. Բլինքեն
Ուկրաինան կստանա F-16 կործանիչներ։ Այս մասին CNN-ի հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նրա գնահատմամբ, դա մի քանի ամիս կտևի։
Նա ավելացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է ազատագրել «զավթված» տարածքի գրեթե կեսը։
Մարտի դաշտում կատարվողը ամերիկյան պաշտոնյան «հակահարձակման վաղ փուլ» է անվանել։