Ուկրաինան բացում է Ղրիմի հետ սահմանը
Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հաղորդել է, որ կիրակի՝ հունիսի 14-ից, նախատեսում է վերսկսել աշխատանքը Ղրիմի հետ սահմանային անցումներում:
Ուկրաինայի սահմանին կա երեք անցակետ՝ Կալանչակ, Չոնգար և Չապլինկա:
Թերակղզու հյուսիսում դրանք համապատասխանում են ռուսական Արմյանսկ, Ջանկոյ և Պերեկոպ անցակետերին: