ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ԱՊՀ-ում նախատեսում են ստեղծել տեղեկատվական համակարգ՝ հանցագործությունների թվային հետքերի փոխանակման համար

ԱՊՀ-ում նախատեսում են ստեղծել տեղեկատվական համակարգ՝ հանցագործությունների թվային հետքերի փոխանակման համար

ԱՊՀ-ում աշխատանքներ են տարվում հանցագործությունների թվային հետքերի փոխանակման տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուռլան Սեյտիմովը Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 56-րդ նիստում։

Նրա խոսքով՝ ԱՊՀ գործադիր կոմիտեն ներկայում աշխատում է իրավապահ բլոկի վեց նախագծերի համաձայնեցման ուղղությամբ, և հատուկ ուշադրության է արժանի 2018 թ. սեպտեմբերի 28-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը։

«Որոշակի հեռանկարներ են ուրվագծվում այն առումով, որ այս փոփոխությունները ենթադրում են Համագործակցության երկրների իրավապահ մարմինների միջև օպերատիվ փոխգործակցության մեխանիզմի կատարելագործում՝ ընդլայնելով այն անօրինական գործողությունների ցանկը, որոնց վրա կկիրառվեն համաձայնագրի դրույթները: Եվ, ամենակարևորը, դրանք սահմանում են հանցագործությունների թվային հետքերի փոխանակման համար նոր միջպետական ​​​​տեղեկատվական համակարգի ստեղծման հիմքը», - նշել է Սեյտիմովը:

 

  • Կիսվել: