Ղրիմի ղեկավարի դեմ մահափորձի գործով ամբաստանյալը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Ռուսաստանի Հարավային շրջանի զինվորական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Օքսանա Շևչենկոյին, որը ներգրավված է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի դեմ մահափորձի նախապատրաստման գործում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ՝ 2025 թ. փետրվարին, Վլադիմիր Անանևի, Վլադիմիր Բոդնարի և Օքսանա Շևչենկոյի դեմ քրեական գործեր են ներկայացվել Ակսյոնովի դեմ մահափորձ նախապատրաստելու համար։
«Դատարանը վճռել է Շևչենկոյին մեղավոր ճանաչել և դատապարտել 10 տարվա ազատազրկման»,- հայտարարել է դատավորը։
Նշվում է, որ Շևչենկոն ընդունել է իր մեղքը, որ գործել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ցուցումներով։