«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը կառուցումից ի վեր առաջին անգամ հիմնանորոգվել ու վերազինվել է. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը կառուցումից ի վեր առաջին անգամ հիմնանորոգվել ու վերազինվել է: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:
«Նախագծի շրջանակում տրվել են համալիր լուծումներ.
- ջրահեռացման համակարգի փոխարինում,
- տանիքի վերանորոգում,
- դռների ու պատուհանների փոխարինում,
- հակահրդեհային անվտանգության նոր համակարգերի տեղադրում:
Թատրոնը հագեցվել է լուսաձայնային նոր սարքավորումներով, նորոգվել են բեմն ու դահլիճը»,- նշված է գրառման մեջ: