Ուիթքոֆն ու Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան․ Պեսկով
ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Կուշների՝ Ռուսաստան կատարելիք այցի հստակ ժամկետներ դեռևս չկան, սակայն այդ մասին խոսք կարող է գնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շուտով ամերիկացի բանակցողները կժամանեն, բայց հստակ ամսաթվեր դեռ չկան։ Ինչպես գիտեք, ամերիկացիներն այժմ զբաղված են համաձայնեցված հուշագրի պատրաստմամբ և ստորագրմամբ։ Մեր տեղեկություններով՝ ստորագրումը նախատեսված է այս շաբաթվա վերջին՝ Շվեյցարիայում։ Դրանից հետո, հավանաբար, խոսք կգնա նաև Մոսկվա նրանց հնարավոր այցի մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։



