Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքին Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, ևս 32-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են Լիբանանի Առողջապահության նախարարությունից:

Գերատեսչությունից նշել են նաև, որ զոհերի և տուժածների վերաբերյալ տվյալները նախնական են։

Լիբանանի պետական գործակալությունը (NNA) հարվածի մասին հայտնել էր նախքան Իսրայելի բանակի կողմից քաղաքի և դրա շրջակայքի տարհանման հրամանի արձակումը, որով ազդարարվում էր սպասվող նոր հարձակումների մասին։