շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պաղեստինի նախագահն Իսրայելի հետ հակամարտության հարցով դիմել է ԱՄՆ-ին

Պաղեստինի նախագահն Իսրայելի հետ հակամարտության հարցով դիմել է ԱՄՆ-ին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ելույթ ունենալով Էր-Ռիադում կայացած գագաթնաժողովում, ԱՄՆ-ին կոչ է արել աշխատել Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիային վերջ տալու ուղղությամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Պաղեստինի ղեկավարը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կազմակերպել միջազգային խաղաղության համաժողով և ապահովել պաղեստինյան ժողովրդի միջազգային պաշտպանությունը։

Բացի այդ՝ Աբասը նաև հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես պետք է կանխի «Գազայի հատվածում պաղեստինցիների բռնի տեղահանումը»։

Նշենք, որ մինչ այս Աբասը խոստացել էր վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը՝ քաղաքական լուծման շրջանակներում։ Նրա խոսքով՝ այս տարածաշրջանը պետք է դառնա երկրի մաս, ինչպես Արևելյան Երուսաղեմը։

  • Կիսվել: