Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիա նահանգում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի աղետների կառավարման վարչությունը (AFAD), տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 16.13-ին:
Օջախը գտնվել է 7,55 կմ խորության վրա: