հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Թուրքիան կշարունակի անվտանգության ոլորտում աջակցել Լիբանանի ԶՈւ-ին․ Էրդողան

Թուրքիան կշարունակի անվտանգության ոլորտում աջակցել Լիբանանի ԶՈւ-ին․ Էրդողան

Անվտանգության ոլորտում Լիբանանի ԶՈւ-ին Թուրքիայի աջակցությունը կշարունակվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայիս միջազգային ուժերի դուրսբերումից հետո Թուրքիան ցանկանում է մասնակցել Լիբանանի ինքնիշխանության ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։

Անշուշտ, անվտանգության ոլորտում Լիբանանի զինված ուժերին մեր աջակցությունը նույնպես կշարունակվի»:

Իր հերթին Լիբանանի Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Լիբանանին աջակցելու համար։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիայի Հանրապետության կառավարությանը, ղեկավարությանը և ժողովրդին՝ մեր ամենադժվար պահերին Լիբանանի կողքին լինելու և մեզ աջակցելու համար»,-ասել է Աունը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: