Թուրքիայի ռազմական գործողություններից հումանիտար ճգնաժամը խորանում է Սիրիայի հյուսիսում․ HRW
Մարդու իրավունքների պաշտանության միջազգային կազմակերպությունը` «Human Rights Watch»-ը զեկույց է պատրաստել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունների և դրա հետևանքների վերաբերյալ։
Մասնավորապես նշվում է, որ հոկտեմբերի 5-10 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով այդ շրջանում հումանիտար աղետն ավելի է խորացել։
Ընդգծվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով տեղի խաղաղ բնակչության խնդիրները՝ կապված ջրի հասանելիության հետ, ավելի են բարդացել։
Կազմակերպությունը կոչ է արել Թուրքիայի զինված ուժերրին դադարեցնել հարվածները կարևոր ենթակառուցվածնքների, այդ թվում ջրակայանների վրա և ավելի չխորացնել առանց այդ էլ ծանր հումանիտար իրավիճակը։ Սիրիայի հյուսիս-արևելքում հարվածների հետևանքով տուժել է մոտ 4.3 միլիոն մարդ, առնվազն 18 ջրի պոմպակայան և 11 էլեկտրակայան շարքից դուրս են եկել։
Աղբյուրն իր կողմից նշում է, որ Թուրքիայի նման գործողությունները առաջին անգամ չեն, նախկինում քրդերի դեմ իրականացրած գործողությունների ժամանակ միտումնավոր թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։