ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թուրքիայի իրավապահները Ստամբուլում խորվաթ նարկոբարոնի են ձերբակալել

Թուրքիայի իրավապահները Ստամբուլում խորվաթ նարկոբարոնի են ձերբակալել

Խորվաթ նարկոբարոն Նենադ Պետրոկը, որին փնտրում էր Ինտերպոլը, ձերբակալվել է Ստամբուլում։ Տեղեկությունը Х սոցցանցում հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան։
 
«Կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ, նարկոկարտելի ղեկավար խորվաթ Նենադ Պետրակը ձերբակալվել է Ստամբուլի Ուսքյուդար շրջանում «Ադրիատիկի օպերացիայի» արդյունքում, որն ընդգրկել է ողջ Եվրոպան։ Նրան որոնում էր Ինտերպոլը սպանության համար, նա հայտնի էր որպես Հարավային Ամերիկայից Եվրոպա թմրանյութեր մատակարարող կարտելի առաջնորդ», – նշել է թուրք նախարարը։
 
Նենադ Պետրակի նարկոկարտելը գործել է 9 երկրում։

  • Կիսվել: