Ուիմբլդոն․ Ալկարասը պարտության մատնեց Ռուբլյովին
Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Իսպանացի թենիսիստը չորրորդ շրջանում 7:6 (7:5), 3:6, 4:6, 4:6 հաշվով առավելության հասավ աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 42 րոպե։
Տիտղոսը պաշտպանող Ալկարասի հաջորդ մրցակիսը կլինի աշխարհի 61-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորին։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։