երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Թրամփն այսօր կարող է հայտարարել Գազայում հրադադարի մասին

Թրամփն այսօր կարող է հայտարարել Գազայում հրադադարի մասին

Կիրակի օրը Քաթարի մայրաքաղաքում վերսկսվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ անուղղակի բանակցությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Վաշինգտոն այցից առաջ։

Բանակցությունները տեղի են ունեցել առաջարկվող հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնագրին  ՀԱՄԱՍ-ի «դրական» արձագանքից երկու օր անց, որը նախատեսում էր 60-օրյա հրադադար, խմբավորման կողմից պահվող 10 ողջ պատանդների ազատ արձակում, ինչպես նաև գերության մեջ սպանված 18-ի աճյունների հանձնում, հաղորդում է The National-ը։

Եթե համաձայնությունը ձեռք բերվի առաջիկա ժամերին, ապա, ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը կհայտարարի հրադադարի մասին, հայտնել են աղբյուրները։ Հայտարարության մեջ կոչ է լինելու ՀԱՄԱՍ-ին՝ վայր դնել զենքերը, իսկ նրա առաջնորդներին՝ լքել պատերազմից ավերված անկլավը և ապրել աքսորում։

Առաջարկությունները ներառում են մի դրույթ, որ պատերազմի ավարտի և Գազայից իսրայելական զորքերի դուրսբերման վերաբերյալ քննարկումները կսկսվեն հրադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: