երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ըմբշամարտի Մ20 ԵԱ. մեր ազատ ոճայինները թիմային հաշվարկում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը

Ըմբշամարտի Մ20 ԵԱ. մեր ազատ ոճայինները թիմային հաշվարկում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է՝ մեր երիտասարդ ազատ ոճայինները թիմային հաշվարկում 4-րդ տեղն են զբաղեցրել: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճել է ոսկե մեդալ։

Նշենք՝ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և նվաճել բրոնզե մեդալ:

  • Կիսվել: