երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ռուսաստանում ևս մեկ ադրբեջանցու են ձերբակալել՝ 20 տարի առաջ կատարած սպանության համար

Ռուսաստանում ևս մեկ ադրբեջանցու են ձերբակալել՝ 20 տարի առաջ կատարած սպանության համար

Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության քրեական հետախուզության աշխատակիցները և հատուկ նշանակության գունդը ձերբակալել են ադրբեջանցու, որը դաշնային հետախուզման մեջ էր 20 տարի առաջ կատարված սպանության համար: Այս մասին «Вечерний Санкт-Петербург» պորտալին հայտնել է տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։

Հաստատված է, որ ձերբակալվածը, 2005 թվականի փետրվարին գտնվելով Տոսնենսկի շրջանի Նիկոլսկոյե գյուղի Պերվոմայսկայա փողոցի սրճարանում, կոնֆլիկտի մեջ է մտել մեկ այլ այցելուի հետ։

Կռվի ժամանակ նա վերցրել է դանակը և մահացու վերքեր հասցրել հակառակորդին, որից հետո փախել է դեպքի վայրից: Հանցագործությունը տաք հետքերով բացահայտել հնարավոր չի եղել։

Սակայն, տարիներ անց օպերատիվ աշխատակիցներին հաջողվել է բռնել Ադրբեջանի 48-ամյա ներկայացուցչին, որը, թաքնվելով իրավապահ մարմիններից, փոխել էր փաստաթղթերը և երկար ժամանակ ապրել կեղծ անվան տակ։

Հանցագործը շուտով կկալանավորվի։

  • Կիսվել: