կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիայի հետ երկխոսությունը կարևոր է, բայց սպառնալիքներ չենք հանդուրժի. Հունաստանի վարչապետ

Թուրքիայի հետ երկխոսությունը կարևոր է, բայց սպառնալիքներ չենք հանդուրժի. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ եթե Թուրքիան վիճելի տարածքներից նավերը դուրս չբերի, Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի հանդեպ, գրում է ermenihaber.am-ը:

ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի և Հունաստանի միջև ծովային սահմանների շուրջ լարվածությունը շարունակվում է պահպանվել։

Միցոտակիսը նշել է, որ Հունաստանը կարիք ունի երկխոսության, բայց դա չի կարող լինել զենքի ուժի սպառնալիքով։

«Եթե կա ինչ որ բան, որը սպառնում է իմ երկրի անվտանգությանն ու առաջընթացին, ապա այն սպառնում է նաև ամբողջ Եվրամիության անվտանգությանն ու առաջընթացին։ Եթե Եվրոպան ցանկանում է իրականում ցույց տալ իր ախարհաքաղաքական հզորությունը, ագրեսիվ Թուրքիայի առջև զիջողականություն չպետք է ցուցաբերի»։

Ըստ Միցոտակիսի հայտարարության՝ Թուրքիան դեռ ժամանակ ունի հետքայլ անելու և պատժամիջոցներից խուսափելու համար։

  • Կիսվել: