երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում. Պետքարտուղարությունը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում. Պետքարտուղարությունը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, ճեպազրույցում խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման և հաշտության համաձայնագրի հասնելու հնարավորության մասին, խոսել է Թուրքիայի դերակատարության մասին:

Լրագրողը հիշեցրել է, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է անցկացրել  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ քննարկելով հայ-ադրբեջանական կարգավորումը:

«Ինչպե՞ս եք սահմանում Թուրքիայի դերը հենց այս պահին այս գործընթացում», - հետաքրքրվել է լրագրողը:

«Ես չեմ ուզում դրա վերաբերյալ մանրամասն խոսել, դա մասնավոր դիվանագիտական խոսակցություն էր: Միայն կասեմ՝ մենք հավատում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում», - ասել է Միլլերը:

  • Կիսվել: