հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Թուրքիան և Ադրբեջանն Իգդիր-Նախիջևան գազատարի վերսբերյալ հուշագիր են ստորագրել

Թուրքիան և Ադրբեջանն Իգդիր-Նախիջևան գազատարի վերսբերյալ հուշագիր են ստորագրել

Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է, որ այս գազատարի կառուցմամբ  ամբողջությամբ կբավարարվի Նախիջևանի բնական գազի կարիքները։

Ներկայում Նախիջևանին գազ է մատակարարում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Նշվում է, որ նախագիծն իրականացնելու են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերությունն ու ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը: 

  • Կիսվել: