հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում. «Հրապարակ»

ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվելիք այսօրվա այցը մտահոգություններ է առաջացրել նաեւ իշխանական որոշ շրջանակներում։

Ամիսներ առաջ եվրոպական ֆորումի անցկացմանն ու հատկապես Զելենսկու այցին հաջորդեցին ռուսական սանկցիաները՝ արտահանումների սահմանափակման տեսքով, ինչը կանխատեսել էին նաեւ ՔՊ թիմի որոշ սթափ անդամներ: Այժմ նույն մարդիկ կանխատեսում են, որ եվրոպացի տիկնոջ այցից հետո ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն ասպարեզ կբերի։

Հուլիսի 1-2-ը եվրոպական պատվիրակության այցը, որին կմասնակցի նաեւ Մարթա Կոսը, ուրույն աջակցության ժեստ կլինի Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններից հետո եւ ՍԴ որոշման հրապարակումից առաջ, սակայն դրա հետեւանքներն իր մաշկի վրա զգալու է ժողովուրդը, նախեւառաջ՝ տնտեսվարողները»:

Ավելին՝ այստեղ։

  • Կիսվել: