հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Էրդողանը «զրպարտություն» է որակել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Էրդողանը «զրպարտություն» է որակել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

«Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների մեղավորները փորձում են թաքցնել իրենց վայրագությունները զրպարտության միջոցով, այդ թվում՝ Թուրքիայի հասցեին»։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հանդես գալով հեռուստաուղերձով երկրի Նախարարների կաբինետի նիստի արդյունքներով, հաղորդում է Anadolu-ն։

Նման կերպ Թուրքիայի նախագահն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին առաջարկի հավանության արժանացմանը։

«Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։

Ըստ նրա՝ «Թուրքիայի պատմության մեջ կա նացիստական հալածանքներից փախչողներին ապաստան տրամադրելու փաստ»։

«Գազայում իրենց վայրագությունները թաքցնելու նպատակով Թուրքիային զրպարտողները դա ամենից լավ գիտեն»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

  • Կիսվել: