Լիտվայի Սեյմը Մինդաուգաս Սինկյավիչյուսին հաստատել է վարչապետի պաշտոնում
Լիտվայի խորհրդարանը հունիսի 30-ին երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մինդաուգաս Սինկյավիչյուսին, հայտնում է Delfi-ն։
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 80 պատգամավոր, 28 խորհրդարանական ձեռնպահ է մնացել, երկուսն էլ դեմ են արտահայտվել։
Քվեարկությունից հետո Սինկյավիչյուսը հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ ոչ միայն քաղաքական փոփոխությունների, այլև կոնկրետ որոշումների վրա, որոնք ուղղված կլինեն Լիտվայի բնակիչների կյանքի բարելավմանը։
«Վարչապետի պաշտոնը տիտղոս չէ։ Դա անձնական հավակնությունների հարց չէ։ Դա պարտավորություն է՝ պատասխանատվություն ստանձնել պետության քաղաքականության, կառավարության աշխատանքի և այնպիսի որոշումների համար, որոնք հաճախ հեշտ չեն լինում, բայց անհրաժեշտ են»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Լիտվայի նախագահը հրամանագիր էր ստորագրել Մինդաուգաս Սինկյավիչյուսին կառավարության ղեկավար նշանակելու մասին։



