հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա

Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հաղորդագրություն է տարածել և մտահոգություն հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի ունեցած բախումների վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ մայիսի 6-ին Հնդկաստանի կողմից արված հարձակումը լայնածավալ պատերազմի վտանգ է ստեղծել և Թուրքիան դատապարտում է այդ տեսակ պառակտիչ քայլերը և քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։

Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել գործել ողջամիտ և խուսափել միակողմանի գործողություններից։

«Հույս ունենք, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն տարածաշրջանում լարվածությունը պահ առաջ նվազեցնելու համար ու կստեղծվեն անհրաժեշտ մեխանիզմներ՝ այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, նման դեպքերի կրկրնությունը կանխելու համար»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի բանակը մայիսի 7-ին ռազմական գործողություն է մեկնարկել Պակիստանի ուղղությամբ:

  • Կիսվել: