շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
Չպետք է թույլ տանք, որ Սև ծովը վերածվի նոր հակամարտության ճակատի. Ֆիդան

Չպետք է թույլ տանք, որ Սև ծովը վերածվի նոր հակամարտության ճակատի. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձ է կատարվել Թուրքիա-Եվերապական Միություն (ԵՄ) հարաբերություններին, ռուս-ուկրաինական պատերազմին և էներգետիկ ճգնաժամին, գրում է ermenihaber.am-ը:

Ֆիդանը նշել է, որ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները չպետք է զոհաբերվեն ներքին քաղաքական բանավեճերին: Ըստ նրա՝ Թուրքիան գնահատում է Հունգարիայի աջակցությունն ԵՄ-Թուրքիա գործընթացին։ Անդրադառնալով ռուս-ուկրաիանական պատերազմին՝ Ֆիդանը հայտնել է, որ այն տարածվել է նաև Սև ծովում:

«Քաղաքացիական նավերի վրա հարձակումները լուրջ սպառնալիք են ներկայացնում կյանքի, գույքի, նավարկության և շրջակա միջավայրի անվտանգության համար: Մենք չպետք է թույլ տանք, որ Սև ծովը վերածվի նոր հակամարտության ճակատի»,- նշել է նա։

Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան նախազգուշացումներ և առաջարկվող լուծումներ է փոխանցում երկու կողմերին էլ: Նա նաև նշել է, որ թուրքական դրոշի ներքո նավարկող ու թուրքական սեփականության նավերը նույնպես տուժում են այս հարձակումներից:

  • Կիսվել: