ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Պապոյանը մասնակցել է «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին

Պապոյանը մասնակցել է «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին։
 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է ներդրումների ներգրավման, ոլորտի կայուն զարգացման և քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը։
 
«Մեր նպատակը պետք է լինի այնպիսի պայմանների ձևավորումը, որոնք միաժամանակ կնպաստեն ներդրումների ներգրավմանը, ոլորտի կայուն զարգացմանը և քաղաքացիների համար որակյալ ու հասանելի բնակարանային միջավայրի ապահովմանը», - նշել է նախարարը։
 
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը, օրենսդրական և գործնական նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել ժամանակակից քաղաքաշինական մոտեցումների կիրառմանը, քաղաքային միջավայրի բարելավմանը, բնակավայրերի կայուն և համաչափ զարգացմանը, ոլորտում նորարարական լուծումների և միջազգային լավագույն փորձի կիրառմանը։
 
Մասնակիցները կարևորել են պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության և համագործակցության շարունակական ամրապնդումը՝ որպես քաղաքաշինության ոլորտի կայուն զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և նոր ծրագրերի իրականացման կարևոր նախապայման։

  • Կիսվել: