չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Թրամփը մտադիր է չեղարկել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ

Թրամփը մտադիր է չեղարկել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի հարաբերությունները կարգավորելու և Սիրիայի նոր կառավարության նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար՝ երկրին «խաղաղության հնարավորություն» տալու նպատակով, տեղեկացնում է Associated Press-ը։

Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման ջանքերը ձեռնարկվել են Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչ, թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հորդորով։

«Կա նոր կառավարություն, որը, հուսով եմ, հաջողակ կլինի: Հաջողություն, Սիրիա։ Մեզ ինչ-որ յուրահատուկ բան ցույց տուր»,-ասել է Թրամփը:

Թրամփը չորեքշաբթի Սաուդյան Արաբիայում պետք է հանդիպեր Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ անցյալ տարի առաջնորդ Բաշար Ասադի տապալումը գլխավորած  նախկին ապստամբի հետ։

  • Կիսվել: