չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT

Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ մերժել է Կիևին «Patriot» համալիրների համար հարյուրավոր որսիչ հրթիռների մատակարարումը: Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա տեղեկություններով՝ Թրամփը մատնանշել է որսիչ հրթիռների դեֆիցիտը, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական արշավի հետևանքով:

Ամերիկացի առաջնորդն անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ընդգծել է, որ այդ հրթիռներն անհրաժեշտ են Վաշինգտոնին Մերձավոր Արևելքում իր օբյեկտներն ու դաշնակիցներին պաշտպանելու համար:

  • Կիսվել: