շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այս մասին տեղեկացնում է չինական պետական «Սինհուա» գործակալությունը։

Ինչպես հաղորդվում է՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի մանրամասներ չեն հստակեցվում:

Նախօրեին Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել էր, որ իրեն դուր է գալիս Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, սակայն նա միևնույն ժամանակ նշել էր, որ դժվար է բանակցել չինացի առաջնորդի հետ։

«Ես միշտ հավանել եմ և միշտ կհավանեմ նախագահ Սիին, բայց նա շատ կոշտ է և չափազանց դժվար է բանակցել նրա հետ»,- գրել էր Թրամփը։

Ավելի վաղ էլ Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը «մոլուցքով է տարված» Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույց ունենալու գաղափարով, քանի որ կարծում է՝ դա կօգնի վերականգնել զինադադարը երկու երկրների միջև առևտրային պատերազմում։ 

  • Կիսվել: