Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի ու Զելենսկիի հետ
Վաշինգտոնն ակնկալում է մոտ երկու շաբաթվա ընթացքում որոշել, թե ինչպես են ընթանում Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա նաև պատրաստակամություն է հայտնել եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նման ձևաչափով հանդիպման անցկացման հետաքրքրություն է հայտնել նաև Ուկրաինայի նախագահը։ Պուտինից դեռ ոչ մի արձագանք չկա:
Բացի դրանից՝ Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման գործարքի խափանումից խուսափելու համար: