Թրամփը հայտարարել է, որ իր հրահանգով Վենեսուելայում սպանվել է Tren de Aragua–ի առաջնորդը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վենեսուելական Tren de Aragua նարկոկարտելի առաջնորդի սպանության մասին։
Իր Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր հրահանգով ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը հարված է հասցրել այն տանը, որտեղ գտնվում էր խմբավորման առաջնորդ Նինյո Գերերոն։
«Այս և մյուս կարտելները,– գրել է ԱՄՆ նախագահը,– երկար ժամանակ պատերազմ են վարում մեր քաղաքացիների դեմ»։
Նրա խոսքով՝ Նինյո Գերերոյի դեմ գործողությունը մանրակրկիտ համակարգվել է «Վենեսուելայում ԱՄՆ–ի ընկերների» հետ։
«Արդյունքում Tren de Aragua-ի ահաբեկիչներն այլևս հուսալի ապաստան չունեն ո՛չ Վենեսուելայում, ո՛չ էլ որևէ այլ վայրում, և մենք կգտնենք այդ ստոր մարդասպաններին ու նարկոբարոններին, որտեղ էլ որ նրանք լինեն, և կուղարկենք նրանց դժոխքի խորքերը, որտեղ էլ նրանց տեղն է»,-գրել է Թրամփը։
Tren de Aragua-ն համարվում է Վենեսուելայի խոշորագույն հանցավոր խմբավորումը և ամենախոշորներից մեկը Լատինական Ամերիկայում։
Դրա հետ համագործակցությունը Վենեսուելայի՝ ԱՄՆ զորքերի կողմից 2026 թվականի հունվարի 3-ին առևանգնված նախագահ Նիկոլաս Մադուրոյին առաջադրված մեղադրանքի կետերից մեկն է։



