Թրամն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին հեռախոսազրույց է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Թրամփը հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:։
Նշվում է, որ սա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև երրորդ զրույցն է Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Առաջին անգամ նրանք խոսել են փետրվարի 12-ին, երկրորդը՝ մարտի 18-ին։
Թրամփը հայտնել է Ռուսաստանի առաջնորդի հետ հեռախոսազրույցի և նրա հետ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը քննարկելու մտադրության մասին՝ երեք տարվա ընթացքում ռուս-ուկրաինական առաջին բանակցություններից հաջորդ օրը։