Թել Ավիվը պետք է դիտարկի պաղեստինցիների ժամանակավոր տարհանման հնարավորությունը՝ խոշոր հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար. Կաց
Թել Ավիվը պետք է դիտարկի պաղեստինցիների «ժամանակավոր տարհանման» հնարավորությունը արևմտյան ափից: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը:
Ըստ նրա՝ դա անհրաժեշտ է «խոշոր հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու համար։
«Մենք պետք է հաղթահարենք գոյություն ունեցող սպառնալիքներն Արևմտյան ափին, ինչպես որ Գազայի հատվածում: Պետք է հաղթահարենք այդ սպառնալիքները: Արևմտյան ափը պետք է ժամանակավորապես տարհանվի, սա պատերազմ է ամեն ինչի դեմ»,-նշել է Կացը:
Նա հավելել է, որ իսրայելական ուժերն աշխատում են իրանական գործակալների վերացման ուղղությամբ, որոնք իբր գործում են Արևմտյան ափին: Կացը նշել է, որ Թեհրանը կարծես թե աշխատում է պաղեստինյան տարածքներում և Լիբանանում Իսրայելի դեմ ճակատ ստեղծելու ուղղությամբ: