երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Սամվել Կարապետյանը ժամանակակից Հայաստանի և Արցախի պատմության ամենախոշոր բարեգործն է. Տաթև Կարապետյան

Սամվել Կարապետյանը ժամանակակից Հայաստանի և Արցախի պատմության ամենախոշոր բարեգործն է. Տաթև Կարապետյան

Ի՞նչ արժեք ունի մեկ կյանքը: Իսկ հազարավո՞ր կյանքերը: Քչերը կարող են փրկել նույնիսկ մեկին, առավել ևս հազարներին: Այս մասին  գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթև Կարապետյանը գրել է իր ինսթագրամի էջում:

«Եվ քչերը կարող են իրավացիորեն հպարտանալ դրանով։ Նա նրանցից մեկն է, ով երբեք չի ձգտել ճանաչման, բարձրաձայն չի խոսել իր արածների մասին: Նա պարզապես կատարում է իր պարտքը ժողովրդի առաջ՝ հանգիստ, հետևողական, անձնվիրաբար:

Դրա վառ օրինակն է Ստեփանակերտի հիվանդանոցը, որը կառուցվել է նրա նախաձեռնությամբ և միջոցներով: 2014 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 28-ը այնտեղ բուժում է ստացել ավելի քան 50,000 հիվանդ, այդ թվում՝ ավելի քան 7,000 վիրավոր: Հազարավոր կյանքեր են փրկվել: Եվ սա ընդամենը մեկ օրինակ է։

Ահա թե ինչու այսօր պարտավոր ենք բարձրաձայնել ակնհայտը: Սամվել Կարապետյանը ժամանակակից Հայաստանի և Արցախի պատմության ամենախոշոր բարեգործն է: Եվ իսկապես՝ Մեծ Հայրենասեր:

Եվ ևս մի բան: Նա իմ հայրն է: Եվ ես անսահման հպարտ եմ, որ նրա դուստրն եմ»,- գրել է նա:

  • Կիսվել: